

Ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ Զինվորական ծառայություն է կատարել մինչև 1859-ը, 1871-78-ին` Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու։ Ընդարձակ կալվածքներ է ունեցել Տուլայի, Կամենեց-Պոդոլսկի, Վյատկայի, Վոլինի նահանգներում։
Հայազգի Աբամելիքները Վրաստանի և Ռուսաստանի XVII–XX դարերի նշանավոր իշխանական տոհմերից են: Նրանցից սերել են գիտության, ռազմական գործի, մշակույթի և այլ ոլորտների բազմաթիվ հանրահայտ դեմքեր:
Աբամելիքները, Լազարյանների հետ ազգակցական կապեր հաստատելով (Խաչատուր Լազարյանի դուստր Եղիսաբեթն ամուսնացել է Սիմեոն Դավթի Աբամելիքի հետ), 1873 թ.-ից կրել են Աբամելիք-Լազարյաններ (Աբամելիք-Լազարևներ) ազգանունը:

Աննա Դավթի Աբամելիք-Լազարևան (ամուսնական ազգանունը՝ Բարատինսկայա) թարգմանչուհի էր: Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն է թարգմանել և Եվրոպայում հրատարակել Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ֆեոդոր Տյուտչևի, Ալեքսեյ Տոլստոյի, Նիկոլայ Նեկրասովի ստեղծագործություններից: Ռուսերեն է թարգմանել Հայնրիխ Հայնեի, Ֆրիդրիխ Շիլլերի և ուրիշների գործերից: Մտերիմ էր Ալեքսանդր Պուշկինի հետ և ծանոթ` նրա շրջապատին:
Դավիթ (1774–1833 թթ.) և Իվան (1768–1829 թթ.) Սիմեոնի, Սողոմոն Հովսեփի (1853–1911 թթ.) Աբամելիքները, Արտեմ (1823–1885 թթ.) և Սիմեոն (1815–1888 թթ.) Դավթի Աբամելիք-Լազարևները եղել են ռուսական բանակի գեներալներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել