«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ լարվել են ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները:

«Ալեքսանյանը, ով մինչեւ վերջերս բավական լուրջ նյութական աջակցություն էր ցուցաբերում ԵԿՄ-ին, այժմ որոշել է շրջանցել Մանվել Գրիգորյանին, եւ այդ օգնությունը տրամադրում է ոչ թե ԵԿՄ ղեկավարությանը, այլ ուղարկում է ԵԿՄ տարածքային կառույցներին:

Ալեքսանյանը լուրջ կասկածներ է ունեցել, որ ԵԿՄ ղեկավարությունը տեղ չի հասցնում զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւ կարիքավոր ազատամարտիկներին տրամադրվող օգնությունը, եւ այն կարիքավորներին բաժանելու փոխարեն ուղարկվում է վաճառքի կետեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել