Ամանորյա արձակուրդները ոչ բոլորի համար են լավ ավարտ ունենում։ Հունվարին մահացած ռուսների միջին թիվը 18 հազարով գերազանցում է ցանկացած այլ ամսվա ցուցանիշները։ Դա հիմնականում պայմանավորված է հարբեցողությամբ։ Այս մասին հայտնում է Life պորտալը՝ հղում անելով ալկոհոլային մահացության և ալկոհոլային քաղաքականության ոլորտում ռուս առաջատար փորձագետ Ալեքսանդր Նեմցովի հետազոտությանը։

Փորձագետը վերլուծել է 2004 թվականի հունվարից 2016 թվականի դեկտեմբեր ընկած ժամանահատվածում մահացության վերաբերյալ «Ռոսստատի» տվյալները։ «19 090 մահ. դա հունվարի միջին գերազանցումն է մնացած ամիսներին 2004-2016թթ․»,- ասվում է հետազոտությունում։ Դա կազմում է հունվարին գրանցվող մահացության ցուցանիշի 10.8 տոկոսը։

Փորձագետը նշել է, որ հետազոտության արդյունքները պետք է հանրային առողջության հետ կապված անհանգստության պատճառ դառնան և պահանջեն վարչական, ինչպես նաև քաղաքական միջամտություն՝ այդ վնասի կրճատման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել