Ներկայացնում ենք էթիկետի 7 կանոն, որոնք մենք խախտում ենք՝ հակառակում համոզված լինելով:     

1. Թույլ եք տալիս, որ կինն առաջինը վերելակ մտնի

Վերելակը մեծ ռիսկի աղբյուր և պոտենցիալ վտանգավոր օբյեկտ է, ուստի առաջինը տղամարդը պետք է մտնի: Իսկ դուրս գա նա, ով դռանն ավելի մոտ է՝ անկախ սեռից:

2. Ասում եք «առողջություն»

Ընտանիքի կամ մտերիմների շրջապառում թույլատրելի է ասել «առողջություն», եթե որևէ մեկը փռշտաց: Մնացած բոլոր դեպքերում դաստիարակված մարդը կձևացնի, որ չնկատեց: Երբեմն կարելի է նրբանկատորեն թաշկինակ կամ անձեռոցիկ առաջարկել, ոչ ավելին:

3. «Դու»-ով եք դիմում դեռահասներին

12 տարեկանից մեծ ցանկացած մարդու պետք է «Դուք»-ով դիմել:

4. Հազալիս բերանը փակում եք աջ ձեռքով

Աջ ձեռքը համարվում է «սոցիալական», քանի որ մենք այն մեկնում ենք դիմացինին հանդիպելիս կամ ծանոթանալիս: Դրանից առաջ հազալով կամ փռշտալով՝ կարելի է շատ միկրոբներ փոխանցել դիմացինին:

5. Պղպեղն առանց աղի եք փոխանցում

Կամ աղն առանց պղպեղի: Համենայն դեպս, էթիկետի կանոնների համաձայն՝ սեղանի շուրջ ենթադրվում է, որ աղն առանց պղպեղի չի կարող լինել:

6. Շաքարավազը խառնում եք ժամսլաքի ուղղությամբ

Գդալը պետք է շարժել ոչ թե շրջանաձև, այլ առաջ-հետ:

7. Հարսին շնորհավորում եք ամուսնության առթիվ

Էթիկետի կանոններով՝ շնորհավորել պետք է միայն փեսային, իսկ հարսին՝ պարզապես երջանկություն մաղթել: Հիմնավորումը պարզ է․ տղամարդն է նվաճել կնոջ սիրտը և ամուսնացել նրա հետ, ուստի նա է արժանի շնորհավորանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել