Երեկվանից ATV-ի եթերում մեկնարկել է ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալը՝ «Կարմիր բլուր»-ը: Հեռուստանովելի անվանումը պատահական ընտրված չէ։ Երևանի հայտնի թաղամասն առանցքային կապ ունի սյուժեի հետ. հերոսներն ապրում են Կարմիր բլուրի մոտակայքում: Աստղային դերասանական կազմում են Սամվել Սարգսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Սարգիս Գրիգորյանը և այլք: BlogNews.am-ի հետ զրույցում Սարգիս Գրիգորյանը պատմել  է սերիալում նկարահանվելու առաջարկի, ռեժիսորի հետ աշխատանքի ու կերպարային մանրամասների մասին:

««Կարմիր բլուր»-ն իմ և Ելենայի համատեղ երկրորդ աշխատանքն է: Առաջինը «Դեպի վայրէջք»-ն էր: Ընտրեցի այն մարդուն, ում հետ կարող եմ պրոֆեսիոնալ աշխատել, ով կինոարտադրության ոլորտում ասելիք ունի և հաջողություններ է գրանցել: «Դեպի վայրէջք»-ի հաջողված լինելը ինձ թույլ է տալիս ենթադրելու, որ նոր ֆիլմն էլ պակաս հետաքրքիր չի լինի ու անպայման կսիրվի հեռուստադիտողի կողմից»:

Հեռուստանովելի գործողությունները սկսվում են 1993 թվականից՝ հանդիսատեսին մտովի տանելով դեպի սառը և ցուրտ նոյեմբեր. «Մարմնավորում եմ ֆիլմի գլխավոր հերոսին՝ Սևակին, ով իր ուժերով, գիտելիքներով  կարողանում է հաղթահարել դժվարությունները, որ ընտանիքի անդամները ոչնչի պակաս չզգան: Նա, լինելով հասարակ ավտոմեխանիկ, ձգտում է լավագույնն անել նրանց համար: Այդ դժվար տարիներին պահում է փոքր եղբորը, կրթության տալիս: Նրա խնամքին է նաև հիվանդ մայրը, իսկ հայրը վաղուց լքել է ընտանիքը՝ ծայրահեղ  վիճակից ելնելով: Սակայն ամեն ինչ չէ, որ նրա ուզածով է լինում․ հայրը հայտնվում է 25 տարի հետո, ու սկսվում է փորձությունների մի անվերջանալի շղթա»:

c1610be19d3355a4bb2550a0dca8312925552413_2039447946277818_8287498035336351993_nՍարգիսը երկար ժամանակ չէր նկարահանվում հեռուստասերիալներում, նրա խոսքով՝ պատճառը սուղ ժամանակն էր. «Սերիալը բավականին աշխատատար գործընթաց է և երկար ժամանակ ու նվիրում է պահանջում դերասանից:  Այս առաջարկն ընդունեցի, որովհետև հասկացա, որ Հայաստանում ինչ նախաձեռնություն էլ անես, ցավոք, սերիալային մակարդակից վեր դժվար է որևէ բան անելը: Ես էլ մասնագիտությամբ դերասան եմ և ուզած, թե չուզած պիտի մասնակցեմ այժմյան մարտահրավերներին»:

Դերասանական կազմի ընտրության ու նկարահանումների մասին խոսելով՝ Սարգիսը նշում է՝ ամեն ինչ հրաշալի է ընթանում. «Դերասանական լավ կազմ է հավաքվել, որին հեռուստադիտողը հենց սկզբից կհավատա ու կապրի նրանց կյանքով: Կարծում եմ՝ կկարողանանք հեռուստադիտողներին տեղափոխել 90-ականներ, երբ ծանր տարիներ էին, չկային լույս, ջուր, գազ: Բավականին բարդ նկարահանումներ են եղել, սրտացավ ու մանրակրկիտ աշխատանք է տարվել: Ուզում եմ հատկապես շեշտել օպերատորի՝ Եղիշեի, աշխատանքը, ով ինձ համար իսկապես հայտնություն էր: Դերասաններ Սամվել Սարգյանի ու Արտաշես Ալեքսանյանի հետ էլ սա, կարելի է ասել, իմ մասշտաբային առաջին նկարահանումներն են: Շատ են եղել դեպքերը, երբ նկարահանվել ենք միասին, բայց մեկ-երկու դրվագ: Ինձ համար հաճելի է, ու վստահ եմ, որ մեր գործակցությունը կստացվի»:

Նշենք, որ նախագծի ռեժիսորը Գուրգեն Սարգսյանն է, օպերատորը` Եղիշե Սողոմոնյանը, սցենարիստը` Անահիտ Մխիթարյանը: 

52a140feec5cb7198406c30aa1aa04063385af7e6e127cf9ff52456124c6d8fe25990559_1561896503847203_212480059_n25990628_1561896507180536_1589932359_nCapture01 - Copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել