Ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ անկասկած շատ են պլաստիկ վիրահատությունները: Սոցիալական ցանցերը լիքն են նույնանման դեմքերով: Սա է պատճառը, որ մարդիկ կարևորում են այն աստղերին, ովքեր ոչ մի պլաստիկ վիրահատություն չեն արել:
Ահա և ներկայացնենք մի քանի աստղերի լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ պլաստիկ վիրահատություններ չեն արել.
1. Իրինա Շեյք
Ազգությամբ ռուս, հոլիվուդյան հայտնի աստղ, ով գրավել է Բրեդլի Կուպերի սիրտը, միշտ էլ հպարտացել է իր բնական գեղեցկությամբ: Անգամ հրապարակել է իր քրոջ և մոր լուսանկարները՝ հպարտանալով իր հմայիչ գեներով:
2. Մեգան Մարքլ
Այս 34-ամյա hոլիվուդյան գեղեցկուհին, նաև թագավորական ընտանիքի ապագա անդամը նույնպես աչքի է ընկնում բնական գեղեցկությամբ: Այժմ նա պնդում է, որ շատ երջանիկ է, որ իր ծնողներն իրեն տվել են այս գեղեցկությունը:
3. Ջիջի Հադիդ
Ինչպես երևում է, հայտնի մոդել, այս տարի «Տարվա կին» տիտղոսին արժանացած Ջիջին էլ հպարտանալու տեղ ունի:
4. Բելլա Հադիդ
Բելլան, լինելով Ջիջիի փոքր քույրը, ետ չի մնում նրանից թե՛ կարիերայով, թե՛ գեղեցկությամբ:
5. Քեյթ Մոս
Հազիվ թե գտնվի մեկը, ով չի հետևել այս սկանդալային մոդելին 1990 մինչև 2000 թվականները:
Չնայած ասում են, որ նա այդքան էլ մոդելի տեսք չունի, բայց կարողացավ իր արտասովոր դիմագծերով գրավել շատ մարդկանց սրտերը:
6. Շակիրա
Տաղանդավոր երգչուհի և պարուհի Շակիրան սև խուճուճներից անցավ բաց շիկահերի և կարծես թե սահմանափակվեց այսքանով: Ինչևէ, շատ հեշտ է ճանաչել այս գեղեցկուհի կոլումբացուն մանկական նկարներից:
7. Միրանդա Քեր
Ավստրալացի հայտնի մոդել, Օրլանդո Բլումի նախկին կին Միրանդա Քերը նույնպես չի փոխվել: Այս հրապուրիչ դիմագծերով աղջկան բոլորն են ճանաչում: Իր գեղեցիկ ժպիտի և գրավիչ աչքերի շնորհիվ նրան բոլորն են հիշում: