Ներկայացնում ենք Ջեսիկա և Աարոն Բայրոսներին, ովքեր լույս աշխարհ էին եկել նույն օրը՝ 1990 թ. ապրիլի 28-ին, Մասաչուսեթս նահանգի նույն ծննդատանը: 2017 թ. սեպտեմբերին զույգն ամուսնացավ: Չնայած իրենք ծանոթացել էին իրենց ծննդյան օրը, անձնական հանդիպումը տեղի ունեցավ ավագ դպրոցում: Նրանք իրար սիրահարվեցին առաջին հայացքից և անմիջապես սկսեցին հանդիպել:
Զույգը հանդիպում էր 9 տարի: Աարոնը միշտ գիտեր, որ ինքն առաջարկություն կանի Ջեսիկային: Նրանց ընտանիքներն ուրախ են նրանց միության համար և համաձայն են, որ իրենց երեխաներն առանձնահատուկ կապ ունեն:
Ընտանեկան ընթրիքներից մեկի ժամանակ Ջեսիկայի տատիկը երիտասարդներին ցույց տվեց հին թերթ՝ երկու երեխայի ծնվելու մասին լուրով: Պարզվեց՝ այդ երկուսն այդ օրը ծնված միակ փոքրիկներն են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել