shamshyan.com-ը գրում է

ԱՄՆ հյուսիս-արևելքում և Կանադայում ռեկորդային ցրտեր են: Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա, Տեխաս, Կենտուկի, Վիսկոնսին նահանգներում դրանք առավել ուժեղ են: Զոհերի թիվը հասել է 21-ի:

Օդերևութաբանները կարծում են, որ մոտ ժամանակներս եղանակը չի տաքանալու: Նրանց կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ հյուսիս-արևելյան հատվածում նոր փոթորիկ կլինի, որի հետևանքով եղանակն էլ ավելի կցրտի: Ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -30 աստիճան: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Ցրտերի և ձյան պատճառով հետաձգվել է ավելի քան հազար ավիաթռիչք: Տասնյակ հազարավոր տներ առանց էլեկտրականության են մնացել ուժգին քամու պատճառով: Փակվել են հարյուրավոր դպրոցներ: Էներգետիկ ընկերությունները բնակիչներին խորհուրդ են տալիս ջեռուցման անջատման դեպքում լքել իրենց տներն ու այլ ապաստան գտնել: Քաղաքներից շատերի փողոցները սառույցով են պատված:

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ եղանակը կտաքանա միայն այս շաբաթվա կեսերին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել