բացել լրահոսը
06.04.2012  21:47

Եհովայի վկաները, պրագմատիկները, Կարնեգին և հավակնոտ բյուջեն - 1

Խլուրդ

Կարծում եմ, այն, որ գիտականությունը կորել է ոչ միայն դասագրքերից, այլև մտածելակերպից, բավական փաստ է այլևս։ Տարօրինակ, առաջին հայացքից հակասական միտք արտահայտեմ`  սրանով եմ բացատրում հավատի պակասելը։

Այն, ինչ գրելու եմ այժմ, չի հավակնում* գիտական վերլուծության, սակայն համոզված եմ` թեմա է ու կարող է այդպիսին դառնալ։ Կարող էր։ Գիտական վերլուծություն քչերին է հետաքրքիր. ոչ կարդացողները, ոչ այժմյան գրողները դրա ժամանակը չունեն ։Ճ

… «Մի դատիր, որ չդատվես»։

«Մի դատիր, որ չդատվես. Որովհետև ինչ դատաստանով որ դատես, նույն դատաստանով էլ կդատվես»։

Առաջինը մի բան է ասում, երկրորդը` ուրիշ։ Կիսատ ասելու շքեղությունը իրենց կարող են թույլ տալ նրանք, ովքեր հասկացված են մինչև վերջ։

Ես լուրջ եմ խոսքին վերաբերում։ Շատ։ Գիտեմ, երբ ստեցի։ …

Հավատալ գիտեմ խոսքին։ Չեմ ուզում ետ սովորել դրանից։

… Կա Եհովա` Աստված, կա Քրիստոս։

Կա քրիստոնեություն, ու կա… եհովականություն։

Մի բառը կարող է աշխարհ փոխել։ Վերջերս ինձ ինչ ասես չաասացին` խավար, գնա քո քարանձավները, … Ասել էի` քրիստոնյա եմ։

…Ով կլինեի ես իմ բնավորաությամբ ու` առանց հավատի ՞՞՞ Ճ

Տարօրինակ ստանդարտ կա կարծես, թե հավատը հակառակ է գիտականությանը։ Կամ որ` քրիստոնեությունը կապում-սահմանափակում է մտքի ընդգրկման ասեմ, թռիչքի ասեմ, ազատության ասեմ… սահմանները։ Այդպես չէ. Այն հզոր ալիքը, որ կարող է լցվել ներսդ, երբ մտածում ես որ ամբողջ աշխարհն ու դու քույր-եղբայր եք, նույն Հոր ստեղծած…  տանում է վախը անորոշության, անսահմանության, անիմանալիության.    Կորում է պատկերացումը մանր-խոշորի, ամբիցիան խոշոր լինելու, սարսափը անհայտ մանր մնալու. Աշխարհը ես եմ, եսս աշխարհից է։ Ուզում ես խոստովանեմ՞՞՞ Ես փոշի եմ։ Դժվար կլիներ ինձ հասնել այդ մտքին ու չլացել ցավից, որ աննշան պիտի գնամ… Ես փոշի եմ. Ափսոս կլիներ արածներս, որ ես պիտի լավություն ասենք հաշվեի… Ստրկացած պիտի լիներ միտքս, եթե ապրեր մարմնիս մեջ ու հետ միայն. Ինչ մարմին` ես փոշի եմ լոկ, որովհետև ամբողջ աշխարհն եմ։ Հասա սրան` ազատ եմ։ Ով կօգներ սրան հասնելու առանց նվաստացման, կամավոր, սիրով ու սիրված ՞՞՞ Հասա սրան` միտքս այլևս ազատ է. Ինչ սահմաններ փոշում ՞՞՞

Ասել, որ երկար կարող եմ մնալ այսպես, կամ չգիտեմ չարանալ Ճ կամ մեղքեր չունեմ… Չէ։ Բայց սա միակ ձևն է, որ ես գտել եմ ինքս ինձ հետ ապրելու…  

Ազատ ապրելու։

Ով կլինեի ես, իմ բնավորությամբ ՞՞՞

Ես հնազանդ եմ։

Բավական Ճ

Մարդը, ով ստեղծվել է Հորից, չի կարող հնարել. Այն իմաստով, որ ուղեղիցդ բարձր չես թռնի Ճ

Լայնացրու շրջանն ուղղակի, որ տեսնես։

Խլուրդ, դու էլ…

Հիմա` ինչպես լինել փոշի ու չլինել ուրիշների ոտքի տակ՞՞՞

Համակարգ։
Եթե շրջանդ մեծ ես գծել, գիտես ուրեմն, որ ամեն ինչ փոխկապակցված է։

 

Բոլորն էլ աշխարհը ընկալում են համակարգի միջոցով ու միջով։
Ինչ-որ համակարգի. Ամեն մեկի համար այն տարբեր է։
Համակարգը որպեսզի լուծելի լինի, գիտեք…

Լինել փոշի
Չլինել ոտքի տակ

Ինչպես դատես
Այնպես կդատվես


Որովհետև ինչ դատաստանով որ դատես
Այդ դատաստանով էլ կդատվես

Ես հնազանդ եմ։
Բայց ոչ այն ամենի համար, ինչը ԱՅՆ ՏԱՍԻՑ դուրս է։

Սա է ինձ թույլ տալիս հնազանդ լինել ու ազատ։
Լինել չէ, բացարձակ իմաստով չէ. ձգտում, վեկտոր… Մարդս անկատար է։

 

Առանց երկիմաստության կտրել իր խոսքը կեսից կարող է միայն նա, որ հասկացված է։
Հասկանում ես՞՞՞

Աստված Քրիստոսն է։
Ուրեմն` երբ խաչվեց Քրիստոս, Աստված ինքը խաչվեց։
Հանուն սիրո։

Սա է իմ հավատը։
Սա իմ հավատի պատերն են։
Տիեզերք։ Փոշի։ Մեկ է։

 

Եհովականի համար կա Եհովա, կա Քրիստոս։ Բայց տարբեր են իրարից։Աստված սեր է. Ասում է` սիրեցեք ինձ ու խաչում է Քրիստոսին։ Ուրիշին։ Ով հավատում է սրան, ընդունում է, որ հանուն սիրո… չէ, որպեսզի սիրեն իրեն, կամ քանի որ իրեն սիրում են, կարելի է խաչել-զոհել ուրիշի։ Թեկուզ սպանել չէ, կամ` մի քիչ սպանել…  Մի նախադասություն ու լրիվ ուրիշ գաղափարախոսություն։ Չկա ինքնամաքրում։ Չկա ազատություն. Չկա Աստծո առաջ հավասար լինելու հավատը… Մեկը կարող է պահանջել մյուսի զոհ դառնալը. Մեկը կարող է լինել վերևում, մյուսը` նվաստացած, կորած, ստորացած, առանց հույս, թե ինքը սիրված է ու արժանի է ներման։
Ահա այսպես։
Ահա և վերջ։

Դու կարող է չհասկանաս ինձ։ Չհավատաս։ Ասես` ամեն մեկն իր աստվածն ունի։ Լավ. Հա… Ուրեմն դու էլ ունես քո տասը, քսանը, հինգը… Դիր դրանք մի համակարգի մեջ. Ինչպես է այն լուծվում՞՞՞

 …

-Ինչքան պիտի հավատամ, որ կարելի լինի մկրտվել։
-Սուրբ երրորդությանը ու մկրտությանը։ Բայց դու ֆիզիկ ես, քեզ դժվար կլինի հավատալ…
- Ես գիտեմ լույսի կառուցվածքը։
Աստված Լույս է։
Լույսը ալիք է ու նյութ` միաժամանակ։
Աստված Քրիստոս է…

Համակարգ։

Ես մկրտված եմ։
Ես հնազանդ եմ։
Բայց կա ՏԱՍԸ…
Ու կա ՏԱՍԸ…

Համակարգ։


Տեր, տուր ինձ քաջություն, որպեսզի փոխեմ այն, ինչ կարող եմ փոխել։
Տուր ինձ խաղաղություն, որ ընդունեմ այն, ինչը չեմ կարող փոխել։
Ու տուր ինձ իմաստնություն, որ տարբերակեմ մեկը մյուսից։

Համակարգ…


/շարունակելի/

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 4749 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝