Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու ենք ամուսնական մատանին կրում հենց մատնեմատին: Չինական փիլիսոփայության մեջ գոյություն ունի բացատրություն այս հարցի վերաբերյալ, և այն շատ գեղեցիկ է:
Համաձայն չինական մշակույթի՝ բութ մատը խորհրդանշում է ծնողներին: Ցուցամատը եղբայրների և քույրերի խորհրդանիշն է: Միջնամատը հենց Դուք եք: Մատնեմատը խորհրդանշում է կյանքի ուղեկցին կամ ուղեկցուհուն, իսկ ճկույթը՝ երեխաներին:
Փորձեք բարձիկներով իրար միացնել ճկույթները, բութ մատները, ցուցամատները և մատնեմատները, իսկ միջնամատը, ինչպես ցուցադրված է ստորև բերված լուսանկարում:
Դուք կհայտնաբերեք հետևյալը.
- Բութ մատները ունեն մեծ շարժունակություն, ինչը խոսում է այն մասին, որ ծնողները ոչ միշտ կլինեն մեզ հետ:
- Ցուցամատները մի փոքր քիչ շարժունակություն ունեն, քան բութ մատները: Մեր եղբայրներն ու քույրերը մեզ հետ կլինեն մանկության ժամանակ, հետագայում մեր ճանապարհները նույնպես բաժանվում են:
- Ճկույթները խորհրդանշում են երեխաներին: Այս մատները նույնպես շարժունակ են․ մեր երեխաները երբ մեծանան, նույնպես կհեռանան մեզնից:
- Միջնամատերը չունեն շարժունակություն, ինչը բնական է․ մենք չենք կարող լքել ինքներս մեզ:
- Իսկ հիմա փորձեք իրարից բաժանել մատնեմատները: Դա Ձեզ մոտ չի ստացվի: Զարմացա՞ծ եք:
Չինացիները համոզված են, որ ամուսինն ու կինը միացյալ կյանքում կանցնեն ուրախությունների և դժվարությունների միջով անբաժան: Մի՞թե դա գեղեցիկ չէ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել