1939 թվականին Փարիզի 23-ամյա բնակչուհի Մադամ դե Ֆլորիանը, վախենալով նացիստական Գերմանիայի բանակի ներխուժումից, կողպում է իր տան դռներն ու հեռանում քաղաքից։ Ողջ կյանքի ընթացքում կնոջը չի հաջողվում վերադառնալ իր տուն, սակայն նա պարտաճանաչ կերպով վճարում է բնակարանի բոլոր վճարները, որպեսզի այն պահպանվի։ 2010 թվականին դե Ֆլորիանը մահանում է, և կտակը կարդալուց հետո նրա ազգականներն իմանում են Փարիզում եղած տան մասին։
Հարազատները մասնագետ են վարձում, ով պետք է գնար և ստուգեր տան պարունակությունը՝ գնահատելով եղած ապրանքները և պատրաստեր դրանց վաճառքը։ Բացելով այդ տան դուռը՝ մարդիկ պարզապես շոկ ապրեցին, քանի որ այն լեցուն էր հին և թանկարժեք իրերով՝ նկարներ, սպասք, կահույք, հավաքածուի տիկնիկներ և այլն։
Տան ամենահետաքրքիր գտածոն թերևս այս ֆանտաստիկ նկարն է, որի հետազոտությունների արդյունքում հաջողվել է հաստատել վերջինիս հեղինակին։ Իտալացի նկարիչ Ջիովաննի Բոլդինի այս գլուխգործոցը երկար տարիներ կորած է համարվել, իսկ 2010 թվականին՝ գտնվելուց հետո, այն վաճառվել է $3,4 միլիոն ամերիկյան դոլարով։