Արկտիկական ցիկլոնով պայմանավորված ջերաստիճանի կտրուկ նվազումը վնաս է հասցնում ոչ միայն մարդկանց, այլև՝ վայրի բնությանը։

Niagara Falls has frozen over

Սառած Նիագարայի ջրվեժի լուսանկարները տասնյակ հազարներով տարածվել են համացանցում, սակայն սառը արկտիկական օդով պայմանավորած արտասովոր երևույթի հետևում կանգնած են ծանր հետևանքներ մարդկանց և վայրի բնության համար ԱՄՆ-ի ողջ հյուսիս-արևելքում։

Niagara Falls has frozen over

Արդեն մի քանի տասնյակ մարդիկ են տուժել և մի քանիսը մահացել լուրջ ցրտահարությունից Միչիգան, Մեն և Մասսաչուսեթս նահանգներում։ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքի համար արտասովոր ցրտերը (մինչև -30) ուղեկցվում են ձյան տեղումներով։ Առանձին շրջաններում մի քանի օրում տեղացել է 20 սմ ձյուն։

Niagara Falls has frozen over

Մասսաչուսեթսի ամենաարևելյան կետում՝ Քեյփ-Կոդ կղզու ափին, տեղացիները ցրտահարությունից սատկած շնաձկներ են հայտնաբերել։

Niagara Falls has frozen over

Niagara Falls has frozen over

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել