Իսլանդիան աշխահում առաջինը օրենսդրորեն հաստատել է տղամարդկանց և կանանց միջև աշխատավարձի հարցում խտրականության արգելքը։ Այս մասին հայտնում է Newsru.co.il-ը։

Համաձայն տեղեկատվության՝ 2018 թվականի հունվարի 1-ից իսլանդական ընկերությունները, որտեղ աշխատում է 25-ից ավելի մարդ, պարտավոր են միանման աշխատավարձ վճարել միևնույն աշխատանքը կատարող տղամարդկանց և կանանց։

Ընկերությունները ստիպված կլինեն հաստատել, որ կատարում են օրենքի պահանջը, հակառակ դեպքում նրանց տուգանք է սպառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել