«Մսամթերքի 9 գրամի օրական օգտագործումը բարձրացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը։ Նման եզրակացության են եկել Գլազգոյի համալսարանի գիտնականները։ Նշված չափաբաժինը հավասարազոր է շաբաթվա ընթացքում 2 նրբերշիկ կամ 3 շերտ բեկոն ուտելուն։

Բրիտանացի գիտնականների հետազոտությանը մասնակցել են մոտ 260 հազար կանայք։

Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր մսամթերք են օգտագործել շաբաթվա գոնե մեկ օրը, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը բարձրացել է 15 տոկոսով»,- հայտնում է The Times-ը։

Ռիսկի առանձնահատուկ խմբում են կանայք, ովքեր գտնվում են դաշտանադադարի փուլում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել