Պիստակը հարկավոր է ներառել սննդակարգ, քանի որ այս բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում։ Steptohealth.ru-ն գրում է, որ պիստակը հարուստ է՝

  • վիտամիններով՝ վիտամին E, ֆոլաթթու
  • հանքանյութեր՝ կալիում, մագնիում, կալցիում, երկաթ, պղինձ
  • պրոտեիններով
  • բջջանյութով
  • ճարպաթթուներով։

Օգնում է պայքարել դիաբետի դեմ։ Պիստակն արդյունավետ միջոց է երկրորդ տիպի դիաբետի դեմ պայքարում։ Այն օգնում է իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Պիստակը պարունակում է օգտակար ճարպեր, որոնք օգնում են նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը։ Սա օգնում է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Պիստակը նաև կալիում է պարունակում, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը։

Օգնում է վերահսկել քաշը։ Պիստակը սննդարար է, նրանով կարելի է փոխարինել բուտերբրոդը։ Այն օգնում է ազատվել քաղցի զգացումից և խուսափել սնունդ օգտագործելուց հետո այլ բան ուտելուց։ Պիստակը նաև կարգավորում է նյութափոխանակությունը։

Օրգանիզմը հագեցնում է բջջանյութի անհրաժեշտ մակարդակով։  Ընդեղենի այս տեսակը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, ինչի շնորհիվ լավացնում է նյութափոխանակությունն ու օգնում կանխարգելել փորկապությունը։

Լավացնում է տեսողությունը։ Պիստակն օգնում է պահպանել նաև աչքերի առողջությունը, քանի որ բազմաթիվ վիտամիններ է պարունակում, այդ թվում՝ E, B12, լյուտեին։

Ամրացնում է ոսկորները։ Պիստակը մեծ քանակով ֆոսֆոր, կալիում, կալցիում և պրոտեիններ է պարունակում։ Սրանք նպաստում են ոսկորների ու մկանների ամրացմանը։ Այդ պատճառով պիստակն անփոխարինելի է մարդկանց համար, ովքեր ֆիզիկական ծանրաբեռնվածություն են ունենում։ Ընդեղենի այս տեսակն էներգիա և ուժ է հաղորդում։

Օգնում է ունենալ առողջ ատամներ։ Պիստակը ֆոսֆոր և մագնիում է պարունակում, որոնք հարկավոր են ատամների առողջության համար։

Օգնում է հոգ տանել մազերի առողջության մասին։ Պիստակը պղինձ է պարունակում, որը պաշտպանում է մազերի փայլը։ Այն նաև օգնում է կանխարգելել մազաթափությունը, խթանել մազերի աճը։

Մաշկին առողջ տեսք է հաղորդում։ Մաշկն առողջ վիճակում պահելու լավագույն միջոցներից մեկը պիստակ օգտագործելն է։ Այն վիտամին E է պարունակում, ինչի շնորհիվ մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից և վաղաժամ ծերացումից։

Օգնում է ուղեղի ավելի լավ աշխատանքին։ Ուղեղի ակտիվությունը խթանելու համար հեմոգլոբին է հարկավոր. արյան մեջ դրա մակարդակի բարձրացմանը նպաստում է B6 վիտամինը, իսկ պիստակը հարուստ է այս վիտամինով։

Հիշեք, որ պիստակ հարկավոր է օգտագործել քիչ քանակով, քանի որ չափաբաժինը գերազանցելու դեպքում կարող եք ավելորդ քաշ կուտակել, կարող են առաջանալ նաև այլ առողջական խնդիրներ։ Օգտագործեք ոչ աղի պիստակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել