Հերթական ադրբեջանցի պաշտոնյան զառանցել է Արցախի մասին: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը շնորհավորել է ադրբեջանցիների Ամանորի #NextYearinShusha հաշթեգով: Այս կերպ նա երևի ամանորյա երազանք է պահել, որ եկող տարին Շուշիում դիմավորի:
Խոսնակը երևի դեռ մանկական տարիքում է մնացել ու հավատում է Ամանորի երազանքների իրականացմանը, սակայն նա երևի լավ չի հիշում, որ իր հայրենակիցներից մեկն էլ ցանկանում էր Սևանում ոտքերը լվար, մյուսը պատրաստվում էր մինչև Երևան հասնել և այլն, ու դրանցից ոչ մեկը չիրականացավ:
Սակայն Հաջիևի երազանքը հնարավոր է՝ իրականանա․ չէ՞ որ երկու ադրբեջանցի Շուշիում Ամանոր են դիմավորել՝ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը: Երկու դիվերսանտները գտնվում են Շուշիի բանտում, այնտեղ նաև Հաջիևի համար տեղ կգտնվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել