Անգլիական Հարթֆորդշիրում երկու տղամարդիկ բռնցքամարտ են սկսել լքված ավտոկայանատեղիում՝ հանդիսականների մասնակցությամբ։ Արդեն առաջին 5 րոպեում մասնակիցներից մեկը կոտրել էր մրցակցի քիթը, նա սկսել էր արտահոսել։

15 րոպե անց դատավորը խնդրել էր մրցակիցներին ավարտել մարտը և միմյանց ձեռք սեղմել, սակայն բորբոքված մասնակիցները չեն պատրաստվել կանգ առնել։ Կոտրված քթով արնաշաղախ տղամարդը չի ցանկացել հանձնվել։ Երկրորդի մոտ արյան մեջ կորած են եղել ձեռքերը։

Եվս 15 րոպե անց ականատեսները բռնությամբ ստիպել են մարտիկներին դադարեցնել մարտը։

Տեսանյութը հայտնվել է Facebook սոցցանցում և դարձել վիրուսային։ Այն դիտել են 200 հազար անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել