Բաղադրիչներ
  1. Լոլիկ – 2 հատ
  2. Մոցարելա պանիր – 1 գնդիկ
  3. Կանաչ ռեհանի տերևներ
  4. Ձիթապտղի յուղ – 60 մլ
  5. Աղ

Պատրաստման եղանակը

  1. Լվանալ լոլիկը և կտրատել մոտ 5 մմ հաստության օղակների: Նույն եղանակով կտրատել նաև մոցարելան:
  2. Հերթականությամբ իրար վրա շարել լոլիկները և պանիրը, զարդարել ռեհանի լվացած տերևներով:
  3. Ըստ ցանկության աղ անել, ավելացնել ձիթապտղի յուղը և մատուցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել