operativ.am-ը գրում է

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր անտառային հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Ջուջևան գյուղի գերեզմանատանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Հայկ Ազատյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ջուջևան գյուղից մեծ թվով գյուղացիներ՝ գյուղի վարչական ղեկավար Արթուր Չիլինգարյանի գլխավորությամբ:

Դեռևս անհայտ պատճառներով, հրդեհ էր բռնկվել գերեզմանատանը և տարածվել հարակից անտառում: Այրվել է մոտ 2 հա անտառային վերգետնյա խոտածածկ, թփեր:

Հրշեջների և գյուղացիների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ նախ կանխել հրդեհի տարածումը, այնուհետև մարվել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել