ԱՄՆ–ում Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի քիմիկոսները պարզել են, որ սուրճի պատրաստումը սառը տարբերակով հանգեցնում է ըմպելիքում կոֆեինի խտացման բարձր մակարդակի։ Այս մասին հաղորդում է Scientific Reports պարբերականը։

Փորձերի ընթացքում գիտնականները ուսումնասիրել են միջին և մուգ բովվածության, խոշոր և միջին աղացված սուրճի 4 տեսակ։ Սրանցից յուրաքանչյուրը պատրաստվել է 2 տարբերակով՝ եռման և սառը ջրով։ Նշվում է, որ վերջին տարբերակով ըմպելիքի պատրաստումը տևել է 10 ժամից մինչև 1 օր։

Այսպես, գիտնականները պարզել են, որ մուգ բովվածության սուրճի պատրաստման դեպքում 1 լիտր եռացրած ջրի դեպքում ստացվում է 800մգ կոֆեին, իսկ սառը ջրով պատրաստման դեպքում նյութի խտությունը հասնում է 1000 մգ–ի։

Դրանից բացի, գիտնականները պարզել են, որ սառը ջրում կոֆեինի քանակը այս ցուցանիշին է հասնում արդեն 6-7 ժամ թրմվելուց հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել