Դեկտեմբերի 29-ը Մեծ Բրիտանիայում հանդիսանում է ամենաանպետք նվերների վերավաճառքի ամենահանրահայտ ամսաթիվը։ Այդ օրը բրիտանացիները, ովքեր ստացել են անպետք կամ իրենց դուր չեկած նվերներ, վաճառքի են դնում դրանք համացանցի միջոցով։ eBay առևտրային հարթակի հաշվարկներով՝ բրիտանացիները ստացել են ավելի քան 1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ մոտ 80 մլն նման նվերներ։

eBay-ը պատրաստել է թոփ 10 նվերների վարկանիշը, որոնք ամենից շատն են վերավաճառվում։ Վարկանիշը կազմելիս ընկերությունն առաջնորդվել է անցած տարվա դեկտեմբերի 27-29-ի տվյալներով։

Առաջին հերթին խոսքը Blu-ray և DVD-սկավառակների մասին է։ Երկրորդ տեղում են ինտերիերի իրերը, ինչպիսիք են օրինակ՝ լամպերն ու ծաղկամանները։ Անպետք իրերի վարկանիշում են հայտնվել նաև տան աշխատանքային գործիքները, սմարթֆոնները, փափուկ կահույքը, պայուսակները, կենցաղային տեխնիկան, կոշկեղենը, կանացի օծանելիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել