Armtimes.com-ը գրում է.

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ուզում է անցնել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի-Նռնաձոր լեռնային ճանապարհով։ Այդ մասին նա գրել է Facebook սոցցանցի իր էջում։

«Կարծես թե, Հայաստանում ամեն տեղ եղել եմ կամ գրեթե ամեն տեղ, բացի մի շատ հետաքրքիր տարածաշրջանից` Սյունիքից, որը գտնվում է երկրի հարավում. հյուսիսից` Արցախի, արեւելքից` ադրբեջանական Նախիջեւանի եւ հարավից` Իրանի միջեւ։ Այնտեղ հրաշալի լեռներ, կիրճեր, ջրվեժներ կան, եւ այնտեղով Հայաստանի ամենավտանգավոր ճանապարհն է անցնում»,- գրել է բլոգերը։

Նրան հուշել են, որ դա Մեղրի-Նռնաձոր ճանապարհն է, որն անցնում է կիրճի եզրով։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել