Ուրեմն՝ այսօր աչքովս ընկավ նոր՝ «Փրկեք մեր հոգիները» սերիալի թիզերը, որի գլխավոր դերակատարը, ոնց հասկացա, Արման Նշանյանն է: 
Զարմանում եմ՝ ինչպես են առհասարակ նրան գլխավոր դերեր տալիս, ինչ սկզբունքով։ Մանավանդ եթե հեռուստասերիալն ուզում է բարձր ռեյթինգ ունենալ, Արմանին չպետք է ընտրի որպես գլխավոր դերակատար. ախր շատ ֆալշ է խաղում, իսկ պաթոսը շատ է: Նրա հանդեպ ոչինչ չունեմ, բայց զզվեցինք արդեն նրա՝ կովի լզած սանրվածքից, որը տարիների ընթացքում չի էլ փոփոխվում, նրա կեղծ և պաթոսային խաղից, որին, օրինակ, ես չեմ հավատում:
Ինչքան կարելի է տառապող և նույն դեմքի արտահայտությամբ ամեն տեղ խաղալ, զզվեցինք իրոք: Լավ, ուրիշ դերասան չկա՞ր, որ մի քիչ ավելի սիրված և խարիզմատիկ լիներ: Մեկ-մեկ ինձ թվում է՝ Արմանն իրական կյանքում էլ է խաղում, ես կասեի՝ անգամ լոգանք ընդունելիս նույն այդ տառապած դեմքով է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել