Operativ.am -ը գրում է

Վերջին տվյալներով՝ 10 մարդ, այլ ոչ թե 3-ը, տուժել են Սանկտ Պետերբուրգի «Перекрёсток» անունով սուպերմարկետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին գրում է Life.ru-ն:

Հաղորդվում է, որ հոսպիտալացում պահանջվել է չորս տուժածի համար: Մնացածներին ստուգել են տեղում:

«Տարհանում է տեղի ունեցել, այրվածքներ չկան»,- նշել է ԱԻՆ-ի աշխատակիցը:

Շինությունից բոլորին տարհանել են: Տարհանված մարդկանց թիվը հասնում է 70-ի: Շենքի մոտ դեռևս քաղաքի օպերատիվ ծառայությունների աշխատակիցներ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել