Երևի ոչ մեկ չէր մտածի, որ աշխարհում, օձերից, գորտերից, սարդերից բացի, կարող է թունավոր լինել նաև թռչունը: Ասում են՝ այս թռչունը հանդիպում է միայն Նոր Գվինեայում: Զարմանալի է, բայց նրա ամբողջ մարմինը ծածկված է թույնով: Գիտնականները վստահեցնում են, որ սա այնքան տոքսիկ թույն է, որ ուղղակի հպվելուց հնարավոր է ստանալ այրվածքներ, մարմնի մասերի ընդարմացում: Պիտոխու թռչնի թունավոր լինելու հիմքը սնունդն է: Նրանք ուտում են այլ կենդանիների կյանքի համար վնասակար միջատներ: Իսկ իրենք օրգանիզմում ունեն հակաթույն, ինչի միջոցով միայն փոխանցում են թույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել