Երբ ազգային ողբերգության մասին երգում կամ «ռեպ» են կարդում միմոսները կամ խեղկատակները, որոնք անցած տարիներին անխնա ծաղրել ու ծանակել են ազգային արժեքները` փոխարենը քարոզելով կեղծ արժեքներ, ապա սրանց այդ «ակցիան» լուրջ համարել չի կարելի: Իհարկե`անլուրջ է...
Ազգը այլասերելու, ազգային գիտակցությունը մթագնելու, հայ մարդուն մանկուրտացնելու առումով սրանց արածը պակաս ողբերգություն չէ...
Ի դեպ, այսօր անճանաչելի է այդ «գլուխգործոցը» ցնկած հեռուստաընկերությունը, որ ճարահատյալ մի քանի ժամով դադարեցրել է վիպոյանների, հարբեցողների, գանգստերների, բոսյակների, անբարո արարածների, խաչագողերի քարոզը:
Մի՞թե հնարավոր է նման բան. տարվա 364 օրը գործել ազգային արժեհամակարգի դեմ, իսկ ահա` մեկ օր ներկայանալ իբր «պարզաջրած» դեմքով: 
Ավելին` նկարել ու տարածել մի տեսահոլովակ, որի մասնակիցների մեծ մասը անցած տարիներին իրենց գործունեությամբ միայն վնասել են հայ մարդուն, բանական մարդուն, աղտոտել ամեն բան, ոչնչացրել ամեն սրբություն:
Նմանները այդ թեմային դիպչելու իրավունք չեն վաստակել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել