Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում բարեկարգման աշխատանքեր կիրականացնի: Այգին կանվանակոչվի Երևանի 2800-ամյակի առիթով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից որպես հիմնական պահանջ դրվել է, որ այգին չտրամադրվի այլ անհատի կամ կազմակեպրության, և այգում առևտրային ոչ մի գործունեություն չիրականացվի:

«Այգին կծառայի երևանցիներին և Երևան քաղաքի հյուրերին: Բարեգործական հիմնադրամը 99 տարի շարունակ այգու խնամքը կվերցնի իր վրա և այնտեղ երեք միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կիրականացնի»,- ասաց քաղաքապետը՝ շնորհակալություն հայտնելով բարերարներին: Երևանի ավագանին միաձայն և ծափահարություններով ընդունեց օրակարգում ընդգրկված հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել