ԱՄՆ Արիզոնա նահանգի բժիշկներին հաջողվել է փրկել 19-ամյա հղի Ժասմին Վեգայի երեխային։ Կնոջը փորձել են սպանել քնած ժամանակ։ Տուսոն քաղաքի ոստիկանական դեպարտամենտի փոխանցմամբ՝ հանցագործությունը կատարվել է վաղ առավոտյան։

Հարևաններն արթնացել են Ժասմինի ճիչերից, որից հետո տուժածին անգիտակից վիճակով տեղափոխել են շտապօգնության մեքենայով։ Վեգան մահացել է հիվանդանոցի ճանապարհին, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել 6 ամսական պտղին։

Փոքրիկին ուղարկել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Հոր՝ Էնթոնի Ռիվիերի խոսքով՝ երեխայի վիճակը ծանր է։

Հայտնի չէ՝ մեքենայից արձակված կրակոցները կրել են պատահակա՞ն թե՞ թիրախավորված բնույթ։ Այլ տուժածներ չկան։ Կասկածյալների ինքնությունը հաստատված չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել