9-րդ տարին անընդմեջ ամերիկացիներն ասում են, որ «կարևոր չէ» կամ «մոռացիր» բառերն իրենց համար ամենանյարդայնացնողն են առօրյա շփման մեջ: Այս մասին վկայում են Marist College ինստիտուտի հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 1200 մեծահասակ ամերիկացի:

Հարցվածների 33%-ը «Կարևոր չէ, մոռացիր» արտահայտությունն անվանել է ամենանյարդայնացնողը խոսակցության մեջ: Երկրորդ տեղում «կեղծ լուրերն» են (23%):

Երրորդ տեղում «առանց նեղանալու, բայց» (20%) արտահայտությունն է: Հարցվածների 11%-ը կարծում է, որ ամենանյարդայնացնողը շփման մեջ «բառացիորեն» բառն է, 10%-ը՝ «դե դու հասկանում ես՝ ես ինչ նկատի ունեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել