Մի սիրահարվեք Խեցգետնի, քանի որ նա մաքուր և բարի սիրտ ունի։ Նա հարաբերություններ է սկսում՝ առանց թաքնված շարժառիթների, առանց որևէ բանի մասին հարցնելու։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը ձեզ կնվիրի ամենը, ինչ ունի, եթե միայն ապացուցեք, որ արժանի եք դրան։ Խեցգետինն ամեն կերպ փորձում է թեթևացնել մտերիմների կյանքը։

Խեցգետինը պաշտպանում է իր սիրտը։ Նրա հետ մտերմանալու համար հարկավոր է ջանքեր գործադրել։ Նա ձեզ կվանի այս հույսով, որ կփորձեք իրեն կրկին մոտենալ։ Դժվար է արժանանալ Խեցգետնի սիրուն ու վստահությանը, բայց կյանքում լավագույն բաներին հասնելը միշտ էլ բարդ է։ Մի սիրահարվեք Խեցգետնի, որովհետև նա հիշելու է այն  ամենը, ինչ ասել եք իրեն։ Նա կարողանում է լսել ձեզ, և նրան հետաքրքրում է այն, ինչ ասում եք։ Նա հիշում է բաներ և իրադարձություններ, որոնց մասին դուք վաղուց մոռացել եք։

Մի սիրահարվեք Խեցգետնի, քանի որ նա չափազանց հոգատար է։ Նա անհանգստանում է, թե ինչպես եք ձեզ զգում, վախենում է վիրավորել ձեր զգացմունքները։ Նա ցանկանում է, որ դուք երջանիկ լինեք։

Խեցգետինը մի էական թերություն ունի. նրա համար կարևոր է, թե ինչ են մարդիկ մտածում իր մասին։ Չարակամ մարդիկ կարող են հունից հանել նրան, և ամեն անգամ ստիպված եք լինելու դիմակայել նրան։

Մի սիրահարվեք Խեցգետնի, քանի որ նա շատ զգացմունքային է։ Նա ձեզ կսովորեցնի իրադրությունը դիտարկել տարբեր կողմերից, առավել զգույշ լինել և հետևել մարդկանց։ Դուք կհասկանաք, որ հոգ եք տանում ոչ միայն ձեր, այլև շրջապատի մասին։ Մի սիրահարվեք Խեցգետնի, քանի որ նա ինքնավստահ չէ։ Նա նյարդայնանում է մեծ քանակով մարդկանց ներկայությամբ, ամաչկոտ դառնում։ Նա ամբոխ չի սիրում, բայց երբ որևէ մեկը նրան մի կողմ է հրավիրում՝ միայնակ զրուցելու, նա սկսում է իրեն հարմար գալ։

Մի սիրահարվեք Խեցգետնի, քանի որ նա հետևում է իր սրտի կանչին։ Նույնիսկ եթե ընտրությունը ռացիոնալ չէ և տրամաբանական, նա վարվում է այնպես, ինչպես զգում է։ Խեցգետինը կամակոր է, երբ խոսքը վերաբերում է նրա զգացմունքներին։

Մի սիրահարվեք Խեցգետնի, քանի որ նա հանգիստ է, նրա հետ շփվելը հեշտ է։ Խեցգետնի հետ հանդիպելիս տպավորություն է, թե նրան ճանաչում եք ամբողջ կյանքում։ Մի սիրահարվեք Խեցգետնի, որովհետև, այսպես թե այնպես, սիրելու եք նրան։ Կարող եք վանել նրան և ասել, որ հարաբերություններ չեք ցանկանում ունենալ, բայց մի օր կարթնանաք ու կհասկանաք, որ Խեցգետնին կյանքից շատ եք սիրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել