«Արմենիա թիվին» պատրաստել է տոնական ֆանտաստիկ ծրագիր, որը Ամանորը դարձնելու է էլ ավելի ուրախ, ժպտառատ և անմոռանալի: Ամենաուրախ Նոր տարին՝ ամենասպասված նախագծերով, ամենասիրելի հեռուստաալիքի հետ միասին:
Այս տարվա լավագույն համերգային ծրագրերը և շոու-ներկայացումները միմիայն մեր եթերում միմիայն Ամանորի կախարդական գիշերը: 

Տոնական 31-ը կսկսվի «Բարի լույսի» հետ, որտեղ Հայաստանի ամենագունառատ առավոտյան տաղավարից ձեզ կողջունեն ձեր սիրելի երգիչներն իրենց տոնական կատարումներով:

Ամբողջ օրը «Արմենիա թիվիի» եթերում կլինեն սիրելի սիթքոմներն իրենց տոնական սերիաներով՝ «Ֆուլ հաուս», «Դոմինո» և, իհարկե, «Ազիզյանները»:

Դե իսկ Ամանորի ձայնը և մի շարք այլ տոնական հաղորդումներ կապահովեն ձեր կենսախինդ օրը մինչ կախարդական կեսգիշեր:

Մեգատոնական երեկո՝ մոսկովյան Կրեմլի դահլիճից: Հայկական շոուբիզնեսի ամբողջ աստղաբույլը մեկտեղվել է մոսկովյան ամենաթանկարժեք համերգասրահում ու Ամանորը նշում է հային բնորոշ շախ ու շուխով՝ Թաթա, Արմենչիկ, Սոսո Պավլիաշվիլի, Սոֆի Մխեյան, Մարտին Մկրտչյան, Արամե, Սիլվա Հակոբյան, Սուպեր Սաքո, Սպիտակցի Հայկոն, Քրիստինա Սին և այլ սիրված արտիստներ:

Հայկական ամենաքննարկված և ամենադիտված 2 շոու ներկայացումների էքսկլյուզիվ ցուցադրությունը՝  «Ֆուլ հաուս» և «Պլյուս-մինուս» շոու ներկայացումները հեռուստաեթերում կլինեն բացառապես առաջին անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել