Tert.amLife-ը գրում է.
Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանին էկրանից ճանաչում են որպես կենսախինդ մարդու, ումից ծիծաղն անպակաս է։ Իրական կյանքում,  սակայն, նա ամեն վայրկյան կատակներ անող դերասանների թվին չի պատկանում։ Ասում է` իրականում պետք է տարբերվես էկրանային կերպարներցդ։ Դերասանը վերջերս ծանր փուլ է հաղթահարել` էկրանային դադար, առողջական խնդիրներ։ Tert.am Life–ը նրա հետ հետաքրքիր զրույց է ունեցել այս ամենի մասին և ոչ միայն։
 
–Պրն Հակոբյան, Դուք տևական ժամանակ չէիք նկարահանվում հեռուստանախագծերում։ Ինչո՞վ էր պայմանավորված դադարը։
 
–Չեմ նկարահանվել, որովհետև համապատասխան առաջարկներ չեն եղել։
 
–Այսօր դաշտում շատերը պրոֆեսիոնալ չեն, սակայն համապատասխան առաջարկների պակաս չեն ունենում։ Ինչո՞ւ Դուք ունեք այդ խնդիրը։
 
–Անկեղծ ասած, չգիտեմ։ Ես անընդհատ կռիվ եմ տալիս, որ դաշտում լինեն պրոֆեսիոնալ մարդիկ։
 
Խնդիրը շատ գլոբալ է։ Մեր որոշելիքը չէ։ Շատ ավելի բարձր տեղերից պետք է լուծվի այդ հարցը, որպեսզի այս գործում պրոֆեսիոնալներ լինեն։ Դա նույնն է, որ ես գնամ, սրտի վիրահատություն անեմ։ Խոսքը ինստիտուտ ավարտել–չավարտելու մասին չէ։  Այդ շնորհը Աստծո կողմից է տրվում։ Հնարավոր է` մարդն ավարտած չլինի, սակայն շնորհքով լինի, սակայն կան նաև ապաշնորհներ, որոնք խցկվում են դաշտ։ Ուրիշ տեղից պիտի մաքրեն այդ մարդկանց։
 
 
–Վիրավորվա՞ծ եք։
 
–Ումի՞ց վիրավորվեմ և ինչո՞ւ։ Եթե կա Աստծո տված շնորհ, միայն ինքը կարող է հետ վերցնել Քեզ շատ հարազատ մարդուց պետք է նեղանաս, վիրավորվես։ Եթե ինձ ինչ–որ մեկը հարազատ չէ, ինչու վիրավորվեմ, խոսքս  տեղավորվողների մասին  է։
 
–Այնուամենայնիվ, հանդիսատեսը Ձեզ սիրում է։ Ձեզ գնահատված զգո՞ւմ եք։
 
–Ես չգիտեմ... իմ ընկերների մեջ շատ տաղանդավոր մարդիկ կան, արդյոք գնահատված են։ Չեմ կարծում։
 
Հանդիսատեսի սերը փակում է, գրեթե, ամեն ինչ։ Դրա համար ենք դիմանում ու ամեն ինչ անում մեր ժողովրդի համար։ Ես ինձ լավ եմ զգում, որ մարդիկ նայում են ինձ ու ժպտում։ Հանդիսատեսի սերն օդից չի  գալիս, նախ պիտի սիրես հանդիսատեսիդ,  որպեսզի գնահատի, արժեվորի քեզ։
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել