Վերջին շաբաթվա ընթացքում մամուլում լուրեր տարածվեցին ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Անժելա Սարգսյանի հղիության մասին: Թե որքանով են լուրերը համապատասխանում իրականությանը, ինչպես է դերասանուհին հարմարվել ԱՄՆ-ի կյանքին ու կենցաղին ու թե ինչով է զբաղվում հիմա, կարդացեք LosArmNews.am կայքում:
-Անժելա, ԱՄՆ-ի մշակույթին ինտեգրվելն ինչպե՞ս ստացվեց, կա՞ որևէ մեկն ով օգնում է Ձեզ այդ հարցում:
– ԱՄՆ-ի մշակույթին ինտեգրվելն ինչքան դժվար էր, այդքան էլ հետաքրքիր ու հաճելի: Այստեղ ոչ ոք չունեի, մի երկու ընկեր, որոնց թիվը հիմա իհարկե ավելացել է:
ԱՄՆ-ն օտար չէր ինձ համար, այնտեղի կենցաղն ու միջավայրը հիշեցնում է ինձ իմ տեսած ֆիլմերը: Թվում է՝ կինոյի մեջ եմ ապրում:
–Մասնագիտական ի՞նչ գործունեություն եք ծավալում այդտեղ:
Հիմա նկարահանվում եմ բազմասերիանոց ֆիլմում, այստեղ նաև ներկայացում խաղացի, որը էլի կխաղանք, բացի դա նույն կոլեգաներիս հետ նոր ներկայացման ենք պատրաստվում. ավելին չեմ կարող բացել:
-Մամուլում վերջին օրերին լուրեր տարածվեցին Ձեր հղիության մասին, որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը:
Շատ կուզեի մայրանալ, հատկապես տղա եմ ուզում, բայց նկարները նոր դերիցս են՝ «Ուր էր Մարոյին տենց բախտ» (ծիծաղում է դերասանուհին):
-Հայաստանում ու՞մ և ինչն եք ամենից շատ կարոտում:
Կարոտում եմ ծնողներիս, հարազատներիս, ընկերներիս ու իմ դրամատիկականի բեմն ու դերերը:
Ամանորյա ի՞նչ նվերներ եք պատրաստում մտերիմների համար և ինչ եք ակնկալում ստանալ:
Ճիշտն ասած դեռ նվերներ չեմ գնել, ժամանակ չեմ ունեցել իսկ նվեր կյանքից մի բան եմ ակնկալում՝ առողջ լինեն սիրելիներս, հարազատներս, իսկ աշխարհում պատերազմ չլինի: Այսքանն ինձ բավարար է երջանիկ լինելու համար:
-Եվ վերջում՝ կա՞ արդյոք առաջիկա պլաններում Հայաստան վերադառնալու գաղափար:
Հայաստան չգիտեմ երբ կգամ, մոտակա պլաններում չունեմ այդ միտքը՝ հատկապես ձմռանը: