Ռուսաստանի եւ Վրաստանի պետական սահմանում գտնվող Լարսի անցակետում 100-ավոր մեքենաները շարունակում են անորոշ ժամանակով կուտաված մնալ: Սահմանային անցակետը փակ է ձնով եւ բքով պայմանավորված՝ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով: Armtimes.com-ը ահազանգ ստացավ, որ արդեն 24 ժամ է ռուս-վրացական սահմանի ռուսական կողմում, ըստ տեղում գտնվողների, շուրջ 2000 հայաստանցիներ կան, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են, որովք ցրտի եւ անորոշությա մեջ սպասում են:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարց: «ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա եւ 3 ավտոբուս»,- գրում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Լարսի անցակետի փակ լինելու մասին սոցիալական ցանցերից  մեկում անգամ ֆորում է բացվել, որտեղ մարդիկ պարբերաբեր տեղեկություներով են կիսվում իրար հետ: Երեկ ուշ ժամի Համլետ Դավիդյան անունով օգտատերը գրել է. «Բարի երեկո բոլոր նրանց ովքեր հիմա ճանապարհին սպասում են, որ Լարսը բացվի: Մերոնք՝ կինս ու երկու երեխաներս, նույնպես այդտեղ են, բոլորիդ համբերություն եմ ցանկանում, ուժեղ եղեք: Ճանապարհը սառած է, եթե գիշերը չբացեն, ապա առավոտյան 10-ից բացվելու է: Կարեւորը անփորձանք տեղ հասնեք, Աստված ձեր հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել