Չնայած յուրաքանչյուր Կենդանակերպի նշան, անկասկած, շատ գրավիչ է, իսկ ամեն կին յուրովի անկրկնելի, բայց այնուամենայնիվ որոշ տիկնայք օժտված են ավելի ուժեղ արտահայտված որակներով, ինչը նրանց դարձնում է առաջատար «սիրային խաղերում»։ Ո՞վ է նրանցից համարվում ամենազգացմունքայինն ու հիասքանչը։ Բայց հիշեք, եթե նույնիսկ չգտնեք ձեր նշանը այս ցուցակում՝ դա ոչ մի նշանակություն չունի։ Ձեր զուգընկերոջ համար դուք ամենաանկրկնելին եք։

1. Ձկներ

Ձուկ-կանայք իրենց բնույթով գրավիչ են, և նրանց հաճախ բնութագրում են որպես խորհրդավոր և շատ տաք աուրայով օժտված։ Նրանք կարողանում են շփումներ հարթել և հարաբերություններ ստեղծել առանց որևէ կոնֆլիկտի, նաև մեծ բավականություն են ստանում այդ ամենից։ Բացի այս ամենից, Ձկների համար նաև շատ կարևոր է զուգընկերոջ վիճակը, որովհետև այս նշանի կանայք իրենց ընտրյալին միշտ շրջապատում են հոգատարությամբ, ուշադրությամբ և սիրով։ Կարևորը այդ բարությունը չչարաշահել, որովհետև Ձուկը կտրուկ կորող է փոխել իր վերաբերմունքը։

2. Ջրհոս

Ջրհոս-տիկնայք, ինչպես հայտնի է, ուժեղ են, կենսուրախ և անկախ։ Նրանց մոտ հազվադեպ է պատահում պրոբլեմներ երկրպագուների որոնումներում։ Ջրհոսների ինքնավստահությունն այնքան զգայուն է, որ դա անմիջապես դեպի իրենց է ձգում տղամարդկանց։ Այս նշանի կանայք տարբերվում են իրենց օրիգինալությամբ, և նրանք այդ մասին լավ գիտեն։ Տղամարդիկ նրանց ընկալում են որպես էներգիայով լեցուն և յուրահատուկ անձնավորություն, և դա այն է, ինչ հետաքրքրում է և ձգում։ Եթե դուք կարողանաք պահել կին-Ջրհոսին, դուք երբեք չեք ձանձրանա նրա հետ։

3. Այծեղջյուր

Այծեղջյուր-կանայք ուղիղ և գիտակից արարածներ են։ Որքան էլ որ տարօրինակ թվա, սակայն տղամարդկանց գրավում է նրանց հասունությունն ու իրենց արածի համար պատասխանատվություն կրելու որակները։ Այս նշանի կանայք սիրում են աշխատել և հասնել նպատակներին, և նրանք ցանկանում են ցուցադրել ուրիշներին, թե ինչերի են իրենք ունակ։ Նույնքան ձգտմամբ և ինքնազոհողությամբ նրանք հոգ են տանում նաև ընտանիքի մասին։ Գրավել կին-Այծեղջյուրին՝ այդքան էլ հեշտ գործ չէ, սակայն հաղթանակն ամեն ինչ արժե։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել