Հայտնիներին նմանվելու խենթ գաղափարն ավելի հաճախ է սկսել հանդիպել մեր օրերում:
Մարդիկ ցույց են տալիս հայտնիի լուսանկարը բժիշկին և ասում, որ ուզում են նրան նման լինել, և պատրաստ են վճարելու հարյուր հազարավոր դոլարներ:
Ադամ Գուերան ծախսեց ոչ միայն փող, այլև իր կյանքի տասներկու տարին` ձգտելով միայն մեկ նպատակի՝ նմանվել Մադոննային: 27-ամյա համասեռամոլը Մադոննայի արվեստին ծանոթացել էր 15 տարեկանում:

Վիրաբույժի` 12 տարվա աշխատանքը և վիրահատությունների վրա ծախսած 175000 դոլարը տվեցին իրենց արդյունքը: Երիտասարդը գոհ է իր արտաքինից և հաստատում է, որ երգչուհու կերպարում զգում է իրեն ավելի համարձակ:

Այսպիսի կերպարանափոխությունը գրավեց շատերի ուշադրությունը և հիմա նա մասնակցում է բազմաթիվ հեռուստաշոուների և հարցազրույցներ է տալիս: Սակայն նրա կողակիցը չի համակրում Ադամի այս տեսքը: Նա դեմ է Ադամի այս փոփոխությանը և հետ է պահանջում նրա տղամարդկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել