Ամերիկյան հեղինակավոր Variety ամսագիրն անվանել է անցնող տարվա ամենահաջողված և ձախողված ֆիլմերը։ Համաշխարհային վարձույթում ֆինանսական մուտքերի արդյունքներով առաջատարը հանդիսանում է «Հրաշք-կինը» (Wonder Woman), որի բյուջեն կազմել է 120 մլն դոլար։ Ֆիլմն աշխատել է 821 մլն դոլար։

Երկրորդ հորիզոնականում «Աղջիկների ուղևորություն» (Girls Trip) ֆիլմն է։ 19 մլն բյուջեով ֆիլմն աշխատել է 138 մլն դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակում է 20 մլն բյուջեով «Հրաշքը» (Wonder), որը ստեղծողներին բերել է 155 մլն դոլար։

Ամենահաջող ֆիլմերի թվում են նաև «Հեռացի՛ր»-ը (Get Out), «Այն» (It), «Գեղեցկուհին և հրեշը» (Beauty and the Beast), «Աստղային պատերազմներ. Վերջին ջեդայները» (Star Wars: The Last Jedi)։

Ինչ վերաբերվում է ձախողված ֆիլմերին, ապա այս տարի առաջատարը «Հրեշ բեռնատարներն են» (Monster Trucks)։ 125 բյուջե ունեցող ֆիլմն աշխատել է 64 մլն դոլար։ Հաջորդը «Արթուր թագավորի սուրն է» (King Arthur: Legend of the Sword), որը ստեղծողներին արժեցել է 175 մլն դոլար, սակայն բերել 148 մլն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել