ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 24-ի ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Վայքի և Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Մասիսի, Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մ, Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում տեսանելիությունը 40-50 մետր է:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել