Ֆլորիդայի համալսարանի գիտնականները սոցիոլոգիական հետազոտություն են կատարել, որի համաձայն՝ երջանկության գլխավոր բաղադրիչն ամեն Նոր տարուց առաջ հարցվածների մեկ երրորդը նշել է իդեալական կազմվածքը: Սակայն հոգեբանները կարծում են, որ կազմվածքի համար պայքարը կարող է մեծ թվով սթրեսներ առաջացնել, ուստի նոր տարում երջանկության վիճակի հասնելու համար պետք է սեփական մարմինն ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Այս մասին գրում է Life-ը:

Պարզվում է՝ արտաքինի հետ կապված անհասանելի իդեալներից հրաժարվելը լավացնում է տրամադրությունը, ինքնագնահատականը, նվազեցնում է անկանոն վարքը սննդում և նվազեցնում է ինքնասպանության ռիսկը:

Իր հանդեպ սիրո հետ միաժամանակ գիտնականները շարունակում են նշել, որ ճարպակալումն անուղղելի վնաս է հասցնում մարդու օրգանիզմին. ավելորդ քաշը կարող է կանանց շրջանում քաղցկեղի ծանր տեսակների հանգեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել