Ittrend.am-ը գրում է.

Ամենամեծ տարածում ստացած կրիպտոարժույթի մեկ Բիթքոինի (BTC) փոխարժեքը մեկ գիշերում կտրուկ նվազել է` CoinMarketCup պորտալի տվյալներով մոտ 16 տոկոս։ Դեկտեմբերի 17-ին այն հատել էր 20 հազար դոլարի սահմանը, այժմ այն հասել է մոտ 14.000 դոլարի։ 2 տարի առաջ  դրա արժեքը չէր գերազանցում 400 դոլարը։

Բացատրում ենք` ի՞նչ է բիթքոինը, ինչու է դրա շուրջ այդքան աղմուկ բարձրանում, այս հոդվածը ձեզ կօգնի գլուխ հանել:

Ի՞նչ է բիթքոինը

Բիթքոինը՝ թվային արժույթ է, որը պաշտպանվում է կրիպտոգրաֆիկական տեխնոլոգիաներով: Այն գոյություն ունի վիրտուալ կերպով, ֆիզիկական դրամական միավոր որպես այդպիսին չունի:

Բիթքոինի կոնցեպտը ներկայացվել է Սատոշի Նակամոտոյի կողմից, որի ինքնությունը մինչ այժմ հստակ բացահայտված չէ. այս անունով գուցե անհատ կամ էլ մարդկանց խումբ է ներկայանում: Ապակենտրոնացված վճարային համակարգի կոնցեպցիան Նակամոտոն առաջ է քաշել 2008թ. հոկտեմբերի 31-ին:

Դրա հիմնական սկզբունքներն են՝ բոլոր մասնակիցների գաղտնիությունը, զեղծարարությունից պաշտպանությունը և վերահսկող մարմիններից անկախությունը:

Բիթքոինի ցանցը կազմված է իրար միացած տրանզակցիաների բլոկներից: Յուրաքանչյուր հաջորդող բլոկ նախորդի մասին ինֆորմացիա է պարունակում, այնպես որ հնարավոր է դրանք կապել մեկը մյուսի հետ մեկ շղթայով և ստանալ տեղեկություն նախկինում կատարված բոլոր տրանզակցիաների մասին (բացի բիթքոինների տերերի մասին ինֆորմացիայից): Նոր բլոկ ստեղծելու ընթացքը կոչվում է մայնինգ: Որպեսզի ցանցում հայտնվի հերթական բլոկը, անհրաժեշտ է դրա համար գեներացնել կրիպտոգրաֆիկական ստորագրություն, որպես պարգև կստանաք նոր բիթքոին: Ի դեպ, այս գործընթացը սահմանափակ է: Հայտնի է, որ ընդհանուր առմամբ հնարավոր է ստեղծել 21 միլիոն բիթքոինից ոչ ավել:

Սկզբնական շրջանում նոր բլոկ ստեղծելը եղել է համեմատաբար հեշտ, դրանից կարող էր գլուխ հանել մեկ մայներ: Ժամանակի հետ գործընթացը բարդացավ և պահանջվեց ավելի մեծ տեխնիկական հզորություններ, այդ պատճառով էլ մայներները սկսեցին միավորվել և վաստակել նոր բիթքոիններ համատեղ ուժերով:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել