2018 թվականի խորհրդանիշը Դեղին շունն է: Բոլորս էլ մեծ ակնկալիքներով պատրաստվում ենք դիմավորել նրան։  Ահա, թե Դեղին շունը ինչ է պատրաստել յուրաքանչյուրիս համար:

1. Խոյ

Խոյերի համար ուրախ տարի կլինի: Նրանք կձգտեն նոր ու հետաքրքիր բիզնես սկսել՝ թողնելով հին ու անհետաքրքիր աշխատանքը: Դեղին շան ազդեցության տակ Խոյերն իրենք էներգիան կուղղեն ճիշտ ուղղությամբ:

Պատրաստվեք յուրահատուկ ճամփորդությունների: Բացի այդ՝ Ձեր ընտանիքում երջանկությունը մի նոր մակարդակի կհասնի: Պարզապես պետք է մի քիչ փորձել:

2. Ցուլ

2018 թվին Ցուլերի համար իրադարձությունները կզարգանան դինամիկ կերպով: Դուք արագ կհասկանաք բոլոր խնդիրները, Ձեր ճանապարհից կհեռացնեք ավելորդ մարդկանց ու կապրեք երջանիկ կյանքով: Ամենակարևոր բանը, որը այս տարի սպասվում է Ցուլերին, գլխապտույտ սիրավեպն է: Եթե Ցուլն արդեն ունի ամուր ընտանիք, ապա զգացմունքները մի նոր ձևով կսկսեն դրսևորվել: Տարվա սկզբին նոր ու հեռանկարային աշխատանքի առաջարկ կստանաք, միայն թե այն բաց չթողնեք:

3. Երկվորյակ

Դեղին շան ազդեցության տակ Երկվորյակը կդառնա ավելի նպատակասլաց: Գնահատեք Ձեր հնարավորություններն ու սովորեք այն, ինչը երկար ժամանակ ցանկանում էիք: Այս տարի Դուք հեշտությամբ կստանաք նոր գիտելիքներ, կսովորեք օտար լեզուներ, ծրագրավորում, ինչպես նաև հեշտությամբ կստանաք վարորդական իրավունք: 2018-ին Դուք կստանաք ճակատագիրը փոխելու հիանալի հնարավորություն:

4. Խեցգետին

Տարին հեշտ չի լինի, բայց եթե պայքարեք, կհասնեք ցանկալի արդյունքի: Դուք կծանոթանաք նոր մարդկանց հետ: Այդ ծանոթությունները կօգնեն առաջ շարժվել աշխատանքում: Հնարավոր է, որ առաջարկ ստանաք մեկ այլ երկիր կամ քաղաք տեղափոխվելու: Բաց չթողնեք այդ հիանալի հնարավորությունը: Ուշադիր եղեք Ձեր մյուս կեսի նկատմամբ, որպեսզի չկորցնեք նրան: Հաճոյախոսություններ արեք, նվերներ նվիրեք, ռոմանտիկ հանդիպումներ կազմակերպեք:

5. Առյուծ

Առյուծներին շունը հավատարիմ ուղեկից կլինի: Ձեզ համար հաջողակ, հանգիստ ու բեղմնավոր տարի կլինի: Տարվա սկիզբն այդքան էլ հեշտ չի լինի, այնպես որ, պետք չէ շատ ինքնավստահ լինել: Փորձեք վերահսկել Ձեր էմոցիաներն ու որոշումներ ընդունելուց առաջ մի լավ մտածեք: Ինտուիցիան միշտ չէ, որ աշխատում է: Շարժվեք սառը դատողությամբ:

6. Կույս

2018 թվականին կույսերը կփորձեն ամեն ինչ նոր էջից սկսել: Կփորձեն միանգամից մի քանի նոր բանով զբաղվել: Փորձեք կենտրոնանալ միայն մեկ կամ առավելագույնը երկու բանի վրա: Այդ ժամանակ Դուք կբարգավաճեք ֆինանսապես ու Ձեզ բարոյապես շատ լավ կզգաք: Անձնական կյանքը գաղտնի պահեք: «Երջանկությունը լռություն է սիրում»․ թող սա լինի այս տարվա Ձեր կարգախոսը:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել