Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ Մարս մոլորակի վրա ջրի մնացորդները մթնոլորտի փոփոխություններով պայմանավորված չեն գոլորշիացել տիեզերքում, այլ կարողացել են ներծծվել հողի մեջ՝ ներկելով մոլորակն արտասովոր կարմրավուն երանգով։

Գիտնականները նկատել են, որ մարսիական հողի տարասեռ կազմը, որը հարուստ է երկաթի օքսիդով, հանդիսանում է մոլորակի մակերևույթից ջրի անհետացման հիմնական պատճառ։ Մոլորակի «հալված» մթնոլորտը, ճառագայթումը բաց տիեզերքից ստիպել են հողին ներծծելու հեղուկ ջրի մնացորդները։

Գիտնականների կարծիքով՝ ջրի մեծ մասը մինչ օրս մնում է մոլորակի ընդերքում։ Բազալտ պարունակող ապարները «խմել» են ամենը, ինչ մնացել էր վիթխարի օվկիանոսներից։ Դրանք կեղևի երկրաբանական փոփոխությունների բացակայության պատճառով թույլ չեն տալիս, որ ջուրը մակերևույթ բարձրանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել