2012 թվականի Ապրիլի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրի 1 դահլիճում քննվում էր ժամկետային զինծայայողներ Ս. Առաքելյանի և Գ. Սահակյանի գործը: 
 Ըստ datalex.am կայքի` սույն գործով մեղադրական եզրակացության մեջ գրված է` ,,Ս. Առաքելյանին և Գ. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 50869 զ/մ զինծառայողներ, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ, քաշքշել են իրար, հարվածել միմյանց,,:

 Զինծառայողների հետ կապված դատական գործերի քննությանը պարտադիր է հանրային պաշտպանների ներկայությունը: Սույն գործով նունպես զինծառայողներից յուրաքանչյուրը ուներ հանրային պաշտպան: Սակայն նկատելի էր ժամկետային զինծառայողների շփոթվածությունը, կաշկանդվածությունը, վախվորած պահելաձևը:
Հատկանշական է, որ դատական գործերում ներգրավված երիտասարդ զինծառայողների համար դատական գարծընթացները «մութ անտտառ են», և նրանց մեծամասնությունը տեղյակ չէ օրենքով սահմանված իր իրավունքների մասին:
 



Որքան էլ տարօրինակ կամ զավեշտալի հնչի, քաշքշուկի պառճառը շաքարամանն էր: Շաքարաման, որը Գ. Սահակյանը ճաշարանում չէր փոխանցել համածառայողներից մեկին` պատճառաբանելով թե ձեռքը ցավում է: 
Երբ արդեն զինվորները շարք էին կանգնում, Ս. Առաքելյանը մոտենում է Գ. Սահակյանին և հարցնում, թե ինչու էր մերժել փոխանցել շաքարամանը: Հենց այստեղ էլ վեճ է ծավալվում զինվորների միջև, որն ուզեկցվում է քաշքշուկով և ըստ արդեն տված ցուցմունքի Գ. Սահակյանը հարվածում է Ս. Առաքելյանին:
Ի հակադրություն Նար-Դոսի «Թե ինչպես շաքարամանից մի կտոր շաքար պակասեց» պատմվածքի` այստեղ թեպետ Շաքարամանից շաքար չպակասեց, բայց միևնույն է քաշքշուկ և կռիվ եղավ, որի պատճառով արդեն հարուցված է քրեական գործ:
Զինծառայողների մասնակցությամբ դատական գործերը բավականին շատացել են և, գուցե, կանոնակարգային հարաբերությունների պահպանման համար ուրիշ ելք չկա, սակայն թե ինչպես է փոխվում երիտասարդ զինվորների ապագան, ինչպիսի ազդեցություն է թողնում կալանավայրի կյանքը նրանց հոգեկերտվածքի վրա, դժվար չէ կռահել: Խնդիրն ավելի արմատական է և խորհել է պետք, թե ինչպիսի մեխանիզմներ են անհրաժեշտ կիրառել , որպեսզի երիտասարդ զինվորները չհայտնվեն դատարանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել