Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը ամանորյա զրույց է ունեցել «Ֆուլ հաուս»-ից հայտնի դերասան եւ երգիչ Գոռ Հակոբյանի հետ եւ տեղեկացել, թե նա ինչպես է պատրաստվում անցկացնել Նոր տարին եւ ի՞նչ անակնկալներ է պատրաստել կնոջ եւ երեխաների համար:

- Գոռ, Ամանորը թերեւս ամենաընտանեկան տոնն է, սակայն արտիստները միշտ չէ, որկարողանում ես այդ օրը լինել ընտանիքի հետ: Ինչպե՞ս եք պատրաստվում նշել Նորտարին՝ ընտանիքի կողքին, թե աշխատավայրում:

- Այս տարի վերջապես կկարողանամ Ամանորը նշել ընտանիքիս հետ։ Երեխաներս փոքր են ու ես, որպես հայր, ամեն Նոր տարվան պատասխանատու եմ նրանց լիարժեք ուրախությունն ապահովելու հարցում։ Ես ուրախանում եմ իմ բալիկներիս ուրախությունով։

-  Տոների հետ կապված երեւի ամեն ընտանիքում մի ավանդույթ կա, հետաքրքիր է՝ նմանավանդույթ, կամ «կանոն» Ձեր ընտանիքն ունի՞:

- Նման ավանդույթ երեւի չկա, մենք ուղղակի վայելում ենք Ամանորն՝ իր ողջ գեղեցկությամբ։

- Եթե տանը կան երեխաներ, ուրեմն տոնն ու ուրախությունը ապահոված է: ՏղաներըՁմեռ պապին արդեն նամակ գրե՞լ են: Հետաքրքիր է՝ ի՞նչ ցանկություններ ունեն տոներիհետ կապված:

- Նամակ դեռ չեն գրել, բայց պատրաստվում են։ Քանի որ նրանք դեռ տառաճանաչ չեն, նամակը գրելու են մայրիկի օգնությամբ։ Կարծեմ ձմեռ պապիկից խաղալիքներ են ուզելու։

- Ձմեռ պապիկից զատ, նաեւ ծնողներն են մտածում երեխաներին ուրախացնելու մասին: Մտածե՞լ եք, թե ինչ եք նվիրելու տղաներին ու նաեւ կնոջը:

- Տղաների հարցում կողմնորոշվել եմ, բայց կնոջս հարցը բարդ է։ Կա մի քանի տարբերակ, որը դեռ քննարկման փուլում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել