Շատ հաճախ հանրահայտ և հարուստ ապրանքանիշներն օգտագործում են սադրիչ բնույթի գովազդ` ուշադրություն գրավելու համար: Պատահում է՝ նրանք այնքան են չափն անցնում, որ ուղղակի անհարմար դրության մեջ են դնում գնորդներին: Ահա նմանատիպ հանրահայտ ու սկանդալային գովազդներից մի քանիսը:

Miu Miu

2011 թվականին Miu Miu-ն թողարկեց գովազդ` նկարահանված լուսանկարիչ Բրյուս Վեբերի կողմից: Լուսանկարը համարվեց անպատասխանատու, քանի որ հերոսուհին` Հեյլի Սթեյնֆիլը, նստած էր գնացքի երկաթգծերի վրա:

Tom Ford

Թոմ Ֆորդը ևս սկանդալային գովազդի սիրահար է: 2007 թվակաին նրա գովազդը լուսանկարել էր Թերրի Ռիչարդսոնը: Այն արժանացել էր բուռն քննադատությունների և արգելվել որոշ երկրներում:

Yves Saint Laurent

Ավելորդ էրոտիկա պարունակող Yves Saint Laurent-ի Opium օծանելիքի այս գովազդը նկարահանվել է 2000 թվականին դերասանուհի Սոֆի Դալի մասնակցությամբ: Ավելորդ անկեղծ տեսարանի մեղադրանքով այն մեծաքանակ քննադատությունների արժանացավ:

Sisley

Կրկին Թերրի Ռիչարդսոնը։ Նա լուսանկարել է Sisley-ի չափազանց սադրիչ գովազդը 2001 թվականին, որի պատճառով քննադատության արժանացան բոլորը, այդ թվում և՝ մոդել Ջոզի Մարանը: Ենթադրում ենք՝ պետք չէ բացատրել, թե ինչու...

Նորաձև թմրամոլներ․ Sisley-ի՝ 2007 թվականի գովազդը: Այն արգելվեց թմրամոլության գլամուր վիճակում քարոզի համար:

  

Եվս մեկ լուսանկար նրա կողմից․

Benetton

2011 թվականին Benetton-ը թողարկեց UNHATE ակցիան: Պաստառներից մեկում Բենեդիկտոս XVI-ը համբուրում է եգիպտական առաջնորդ Ահմեդ էլ-Թայեբին: Տոլերանտության քարոզի նպատակն իրականում մեծ քննադատությունների արժանացավ:

Նույն նպատակով 1996 թվականին արված պաստառը ևս արժանացավ բազմաթիվ քննադատությունների․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել