Life.panorama.am-ը գրում է.

Այսօր երգիչ Վարդան Բադալյանը տոնում է ծննդյան 33-ամյակը: Երգչի հետ Life.panorama.am-ը խոսել է ոչ միայն տարեդարձի մասին, այլեւ ամփոփել է անցնող տարին ու տեղեկացել առաջիկա ծրագրերի մասին:

«Օրս սկսվեց կնոջս ու տղայիս ջերմ շնորհավորանքով: Որդիս ինձ իր համբույրներով շնորհավորեց, ապա փուչիկներով նվիրեց իր նկարած նկարը, ի դեպ՝ ինձ համար նկարել շատ է սիրում»,- պատմեց Վարդանը եւ տեղեկացրեց, որ օրն անցնելու աշխատանքային մթնոլորտում:

«Այսօր օրս լի է աշխատանքային ծրագրերով: Պետք է փորձերի, ապա համերգի մասնակցեմ: Կարծում եմ՝ ուշ երեկոյան նոր կհասկանամ՝ ինչ-որ կերպ կնշեմ տարեդարձս, թե ոչ»,- նկատեց նա:

Հարցին, թե ինչն է ուզում, որ 33-ում կատարվի իր հետ,  Վարդանը պատասխանեց.

«Ես գնահատում եմ, որ մարդն ինքնաբավ է լինում, հաճույք է ստանում իր աշխատանքից, իսկ կողքից էլ մարդիկ կամ գնահատում են, կամ՝ ոչ: Գիտեք, կապ չունի, թե քանի համերգ կունենաս, քանի հոգի կլինի դահլիճում եւ քանիսը քեզ կծափահարի, կարեւորը, որ դու ինքդ քո արածից գոհ ու բավարարված լինես, քանի որ հակառակ դեպքում մարդը սկսում է ուրիշներին վնաս տալ: Ուզում եմ, որ 33-ում ես իմ արած աշխատանքից գոհ մնամ, իսկ անձնական կյանքի համար, ուզում եմ, որ ընտանիքս առողջ լինի, հիմա երազում եմ դուստր ունենալու մասին, հուսամ 33-ում կրկին հայրիկ կդառնամ»:

Վարդան Բադալյանի համար 2017-ը հաջող տարի է եղել: Այս տարի ստեղծվեց յոթ երաժիշտներից բաղկացած «Շերամ» խումբը, որտեղ նա մենակատար է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել