Ես ասում եմ` պարսիկների հետ բարիշել եք, բա ինչո՞ւ թուրքերի հետ չեք բարիշում, և մի՞թե հարցը միայն ժամանակահատվածի մեջ չի, ինձ պատասխանում են` ո՞նց կարելի ա պարսիկներին թուրքերի հետ համեմատել, չէ՞ որ պարսիկների կողմից գործած հանցանքները թուրքերի կողմից գործած հանցանքներին չեն հասնի ու չեն ընդունում, որ հարցը միայն ժամանակահատվածի մեջ ա: Լավ, էդ տրամաբանությամբ` ադրբեջանցիներն էլ թուրքերի չափ հայ չեն սպանել, բա ադրբեջանցիների հետ ինչո՞ւ չեք ուզում բարիշել, առավել ևս, որ էս դեպքում հաղթել ենք նրանց: Խոստովանեք, որ հարցը բացառապես ժամանակահատվածի մեջ ա:


Հ.Գ. Պարսիկների պահով նաև ասում են` ի՞նչ ա, ուզում ես պարսիկներից էլ յան տանք ու լրիվ շրջափակման մեջ լինե՞նք: Չէ, բնականաբար չեմ ուզում, բայց երբ ասում են, որ պետք ա բոլոր շրջափակումներից ազատվել ու հարաբերությունները կարգավորել բոլոր սահմանակից պետությունների հետ, բա այդ դեպքում ինչո՞ւ եք ասում` ո՞նց մենք կարանք հարաբերություններ հաստատենք ադրբեջանի ու թուրքիայի հետ: Ո՞նց, ո՞նց... այնպես, ինչպես պարսիկների հետ ենք հաստատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել