Ալի Հասանովը, փորձելով բացատրել սեփական տիրոջ հակաժողովրդավարական կառավարման մեթոդներն, ավելի լավ բան չմտածելով, հայտարարել է. «Երկրի բնակչության 81 տոկոսը պաշտպանում է երկրի ղեկավարության քաղաքականությունը, այսինքն՝ ազերիների մեծ մասը հաճույք է ստանում Ալիևների ֆաշիստական կառավարման մեթոդներից»։
Հիշեցեմ, որ այս տարվա ամռանն Ալիևի նավթախավիարային դիվանագիտությունը բացահայտող հոդվածներով հանդես եկավ նաև բրիտանական The Independent պարբերականը։ «Ադրբեջանական լվացքատան» մասին հոդվածները սկանդալ առաջացրին ոչ միայն Բաքվում, այլև եվրոպական այն մայրաքաղաքներում, որոնց ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններում մեծ հաճույքով ընդունել էին «մազութոտված սուլթանիկի» նվերները։
The Independent-ից հետո հիմա էլ The Financial Times-ը դարձավ Բաքվի բռնապետի թշնամին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1570829513000992
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել