«Ուշադրություն: Այսօր առավոտյան արթնացա ու FB-ի էջիս վրա տեսա շատ տհաճ մի փոստ: Ոմն Մանե Կարապետյան գրել էր Լիլիթ Հովհաննիսյանի մասին: Ցիտում եմ. «Իդիոտկաաա, աբսուրդ ա, որ իրա վիդեոն տարածում եմ, բայց պիտի ասեմ!! Իդիոտկաաա!!! Վերին աստիճան, ո՞նց ա համարձակվում իրա անմակարդակ երգը զուգադրի Լակրիմոսայի հետ: Ո՞նց: Վառել ա պետք լավագույն երգչուհուն էլ, իրան լավագույն համարողներին էլ: Անմակարդակությունն էլ պիտի սահման ունենա»:
Շատ վրդովվեցի, ոչ թե նրա համար, որ Մանեին դուր չի եկել Լիլիթի երգը կամ ընդհանրապես Լիլիթը, այլ նրա համար, թե ինչքան թշնամանքով է արտահայտվում: Ստացվում է, որ մեր մեջ ապրում են մարդիկ, ովքեր թուրքից չեն տարբերվում, պատրաստ են իրենց կողքի ապրող հային ՎԱՌԵԼ, միայն նրա համար, որ համաձայն չեն նրա երաժշտական ճաշակի հետ: Երևի բոլորս պետք է օխրանայով քայլենք, որ Մանեն ու իրա ստատուսին քոմենթ անողները մեզ էլ մի օր փողոցում չվառեն: Ամոթ ձեզ, դուք մեր ազգի Ռամիլ Սաֆարովն եք: Մյուս անգամ, Մանե, մակարդակից խոսելուց առաջ մի պահ կանգ առեք և մտածեք: Ժողովուրդ, խնդրում եմ տարածեք սա, թող բոլորն իմանան՝ ինչ տեսակ անմարդկային մարդկանցով են շրջապատված»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել