Facebook սոցցանցը կիջեցնի հրապարակումների վարկանիշը, որոնք օգտատերերին հավանություն տալու կամ այն տարածելու կոչ կանեն։

Մեքենայական ուսուցման օգնությամբ մասնագետնեը ստեղծել են ալգորիթմ, որը թույլ է տալիս հետևել խայծի մարտավարություն գործածող հրապարակումներին։

Սոցցանցի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ ընկերությունները կամ հանրային էջերը, որոնք գործածում են նման մարտավարություն, պետք է պատրաստ լինեն այն բանին, որ իրենց հրապարակումները կսկսեն հազվադեպ երևալ ժապավեններում, և լսարանի ներգրավվածությունն այդպիսով անկում կապրի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել